«Այսօր հայատառ գրելու օրն է». Նիկոլ Փաշինյանը հադես է եկել կոչով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կոչով է հանդես եկել՝ հայերեն տեքստերը գրել հայատառ:

«Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ, 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են և ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլև բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են»,- գրել է Փաշինյանը :

Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, February 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ