Էրիկ Կարապետյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր ստեղծագործությունը

Երգիչ Էրիկ Կարապեյանը երաժշտասերների դատին է հանձնել նոր «Էն, որ ասում են» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակն Էրիկն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է, լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի:

Էրիկ Կարապետյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 5-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 2006 թվականից տեղափոխվել է Երևան։ 2006-2011 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2006-2010 թվականներին աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ։ 2006-ին «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի։ 2007-ին «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթում դարձել է հաղթող։ 2011 թվականին ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2012-ին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Հայտնի են Էրիկի «Քանի կամ», «Իմ ու քո», «Իմ աշխարհ եկ», «Անիրական», «Սիրո զանգեր» և մի շարք այ երգեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ