Այսօր՝ փետրվարի 7-ին, կառավարության դիմաց մեկնարկել է տաքսու վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ քաղաքապետարանի։
Վարորդները պահանջում են իրենց համապատասխան կայանատեղիներ հատկացնել, քանի որ դրանց բացակայության պատճառով իրենք տուգանվում են։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի և քաղաքապետի հետ:
Կեսօրին կառավարության դիմաց տեղի ունեցավ տաքսու վարորդների բողոքի ակցիան:
Վարորդնեը պահանջում էին օրինական ավտոկայանատեղիներ, վարորդական արտոնագրերի գների իջեցում, ինչպես նաև տեսախցիկների հանում:
Տաքսու վարորդներին կառավարության ընդունարանում լսեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը խոստացավ վարորդների պահանջների կատարմանը հետամուտ լինել: