Անի Զախարյանը Հանրապետության հրապարակում ժողովրդին կոչ է անում դուրս գալ փողոց

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը նախաձեռնում է նոր հեղափոխություն։ Այս մասին այսօր  հայտարարել է Զախարյանը:

«Քանի որ այսօրվա գործող կառավարությունը, մեղմ ասած, թերանում է և շատ դանդաղ՝ կրիայի քայլերով ընթացող կառավարություն է, մենք համարում ենք, որ Հայաստանը իր լուրջ, տասնամյա հիմնախնդիրներով այս փուլով զարգանալու իրավունք չունի, և սա հետընթացի մի նոր սկիզբ կարող է լինել, և նոր արտագաղթի տեմպերի շարունակական հիմք։

Դրա համար այսօրվանից մեկնարկում է «Իմ ձայնը» քաղաքական–քաղաքացիական նախաձեռնությունը, որն ուղղված է այլընտրանքային կառավարություն ձևավորելուն և որպես վարչապետի այլընտրանքային թեկնածու՝ իմ անձը՝ Անի Զախարյան քաղաքական գործչի անձը, առաջադրելու և հասարակությանը ներկայացնելու»,– ասել է Անի Զախարյանը, որը կառավարության մոտ էր եկել իր երեք համակիրների հետ։

Զախարյանի խոսքով՝ նախաձեռնության շարքերում են հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ, ազգային գործիչներ։

«Անուններ առայժմ ես չեմ ուզում նշել, հանրությանը հայտնի են՝ տարբեր գիտնականներ, ազգային գործիչներ կան։ Սա սաղմնավորման փուլում գտնվող գործընթաց է, բայց նաև կամքով լցված, հետևողականությամբ։

Մեր մյուս բոլոր հայրենակիցների ճակատագիրը և իրենց երեխաների ճակատագիրը ինձ համար համահավասար հարթության վրա են։ Ես ցավում եմ այն օտար կնոջ երեխայի  և օտար կնոջ ճակատագրի համար այնպես, ինչպես իմ ճակատագրի և իմ երեխայի ճակատագրի համար»,– ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ