«Ծխող մարդը դա չի կարող հասկանալ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Արսեն Թորոսյանի արգելված վայրերում ծխողներին տուգանելու մասին առաջ քաշած  օրենքի նախագծին:

Թորոսյանն  ասաց, որ տուգանքն ընդամենը կանխարգելելու համար է: «Չափն էական չէ, որովհետև դու չես ուզում տուգանել մարդկանց, դու ուզում ես պարզապես, որպեսզի նա չխախտի արգելքը»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ ծխախոտն այն հիմնական ռիսկի գործոնն է, որը հանգեցնում է մահացության երկու հիմնական պատճառների՝ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի: Եվ եթե ուզում ենք ունենալ սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից մահացության ցածր մակարդակ, Արսեն Թորոսյանի խոսքով, պետք է պայքարել հիմնական ռիսկի գործոնի դեմ:

«Մեր գործողությունները պետք է դիտարկել միայն դրա շրջանակներում»,- հավելեց նա:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի մարդիկ արգելված վայրերում չծխեն: Նա ասաց՝ կվերահսկեն այնպես, ինչպես վերահսկում են մյուս ոլորտները, օրինակ՝ ճանապարհային երթևեկության կանոնները:

Նա ասաց, որ եթե, օրինակ, իր ենթական իր աշխատասենյակում ծխի, ինքն իրավասություն է ունենալու նրան տուգանել:

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!