Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում մեծ աղմուկ բարձրացրած Հրաչ Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը և կատարել է հետևյալ գրառումը.
Անկախ նրանից, թե ինչքան արհեստավարժ ես համաացանցից օգտվելիս, շատ անգամ նույնիսկ պատահականորեն ընկնում ես լրատվական կայքերում տեղադրված բուքմեյքերների գովազդի «ծուղակը»:
Կարող եմ բերել բազմաթիվ առաջատար հայկական լրատվական կայքերի օրինակներ, որտեղ մուտք գործելուց հետո մոտ 10 վայրկյան շարունակ միայն փակում ես բուքմեյերների գովազդը, ու հարց է, թե դա Ձեզ կհաջողվի թե չէ:
Փաստացի լրատվական կայքերն արդեն վաղուց վերածվել են օնլայն կազինոյի:
Թերևս ոչ միայն մեծահասկները, այլ նաև անչափահասները կարող են ընկնել անմեղ թվացող լրատվական կայքերի բուքմեյքերական գովազդների «ծուղակը»:
Կարծում եմ, որ օր առաջ պետք է սահմանափակումներ մտցնել լրատվական և ժամանցային կայքերում բուքմեյքերների ու օնլայն խաղատների գովազդների ցուցադրան վրա (այդ թվում նաև իմ կայքերում):
Այս մասին բազմիցս եմ ասել, ու չէր լինի այս գրառումս, եթե լրատավական որոշ կայքեր առաջ չքաշեին այն միտքը, որ բուքմեյքերական ընկերություների գովազդների սահմանափակումը ֆինանսական մեծ հարված կհասցնի լրատվամիջոցներին ու կարող է նաև նպաստել կայքերի ոչ անաչառ աշխատանքին:
Սեփական 2 կոպեկի համար, ազգին պետք չէ հագցնել «ղումարի»:
Անկախ նրանից, թե ինչքան արհեստավարժ ես համաացանցից օգտվելիս, շատ անգամ նույնիսկ պատահականորեն ընկնում ես լրատվական…
Posted by Taron Chakhoyan on Thursday, February 7, 2019