Քոչարյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ