Տեսանյութ է հրապարակվել, որտեղ Բելառուսում հեղաշրջում ծրագրողները քննարկում են իրենց ծրագրերը

ՕՆՏ հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես նշվում է, Բելառուսում հեղաշրջում ծրագրողները քննարկում են իրենց ծրագրերը:

«Մեզ մոտ թիվ 1 խնդիրը, ստացվում է, ամենագլխավորին վերացնելն է։ Խնդիրն №2` վերցնել, արգելափակել ներքին զորքերը։

Խնդիրն թիվ 3` վերցնել մի քանի խորհրդանշական օբյեկտներ քաղաքի կենտրոնում, այդ թվում` ռադիոկայանը, հեռուստատեսությունը: Եվ ցանկալի է արգելափակել Մինսկը, որպեսզի չկարողանան ձգել արտաքին զորքերը»:

Ըստ ՌԴ ԱԴԾ տեղեկատվության, ընդդիմադիրները մտադիր էին ռազմական հեղաշրջում իրականացնել մայիսի 9-ին: Նրանք պատրաստվում էին գրավել ռադիո և հեռուստակենտրոնները։

Նաև, Ըստ Լուկաշենկոյի, նրանք նախապատրաստել են մահափորձ նրա և նրա երեխաների դեմ: Այժմ տղամարդիկ ձերբակալված են, քրեական գործ է հարուցվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ