Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 8 մարդ է մահացել

Ֆրանսիայում 8 մարդ է մահացել թրոմբոզից, որն առաջացել է AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումից հետո։ Այս մասին հայտնում է Դեղորայքի անվտանգության ազգային գործակալությունը (ANSM)։

Հանրապետությունում մինչ այժմ այդ պատվաստանյութով ավելի քան 2․72 մլն ներարկում է արվել։

Ապրիլի 2-8-ը երկրում ի հայտ է բերվել ատիպիկ թրոմբոզի 9 նոր դեպք և դիսեմինացված ներանոթային մակարդման 2 դեպք։

Ընդհանուր առմամբ AstraZeneca-ով բնակչության պատվաստման մեկնակից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է թրոմբոզի 23 դեպք, 8 մարդ մահացել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ