Ունենք արյան կարիք. պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ունենք արյան կարիք
Հարգելի քաղաքացիներ, անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության։ Ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը։ Դարձե՛ք այն դոնորը, ում շնորհիվ կշարունակի բաբախել ևս մեկ սիրտ։

Հիշեք՝ աշխարհում գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը։
Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:
Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ