Ի՞նչ վտանգ կարող է թաքնված լինել կեչու հյութի մեջ

Չափահաս առողջ մարդը պետք է ըմպի օրական առավելագույնը 1-2 բաժակ թարմ հավաքված կեչու հյութ, ինչպես պնդում է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր դիետոլոգ Անտոնինա Ստարոդուբովան (Ռուսաստան):

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ քանի որ այդ հյութը պարունակում է բազմաթիվ սապոնիններ, դրա չափազանց շատ օգտագործումը կարող է առաջացնել ալերգիա եւ հանգեցնել աղեստամոքսային տրակտի խանգարումների, ինչպիսիք են փքվածությունը, մետեորիզմը:

Մասնագետի խոսքով՝ կեչու հյութի բաղադրիչներն են շաքար, օրգանիկ թթուներ, հանքանյութեր, կալիում, մագնեզիում, В խմբի վիտամիններ, С խմբի վիտամիններ, ինչպես նաեւ սապոնիններ եւ տանիններ: Բացի այդ, չարժե մոռանալ, որ թարմ կեչու հյութը գրեթե հնարավոր չէ երկար ժամանակ պահպանել, քանի որ գոյություն ունի հավաքելուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում խմորման բարձր ռիսկ:

Ստարոդուբովան նաեւ խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել շաքարի քանակությանը, որը պարունակվում է գործարանում արտադրված ընպելիքում: Ավելացված շաքար պարունակող մթերքի ամենօրյա օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշին, ճարպակալմանն ու դրա հետ կապված հիվանդություններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ