Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի դեմ ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը:

Այս մասին Twitter-ում հայտարարեց Գերմանիայի կառավարության մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Շտեֆեն Զայբերտը:

«Ուրախ եմ, որ հենց նոր ստացա AstraZeneca պատվաստանյութ: Պատվաստումը համաճարակի հաղթահարման բանալին է»,- ասել է Մերկելը:

Կանցլերը շնորհակալություն է հայտնել պատվաստումների գործընթացում ներգրավված անձանց և նրանց, ովքեր արդեն ստացել են այդ դեղը:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 3.110.252, մահացել՝ 79.677 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ