Նախարարությունը հատկապես հղիներին հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ

Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

«Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, այսօր Կոտայքի մարզի Արտավազդ (Փյունիկ) գյուղում հղիության 7-րդ ամսում գտնվող 38-ամյա կնոջը հայտնաբերել էին մահացած: Չնայած առողջապահության նախարարությունը հաղորդագրության մեջ չի մանրամասնում, բայց ենթադրվում է, որ կնոջ մահը կորոնավիրուսային հիվանդության հետեւանք է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ