«2008-ին Քոչարյանը Menu.am-ի առաքիչ էր աշխատում». Արամ Սարգսյան

«Ինձ համար նախ շատ անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն հաստատում կամ հերքում, գաղտնի ի՞նչ կա, ո՞վ է այդ գաղտնիքն օգտագործելու և ի՞նչ վնաս է տալու: Կամ եթե Սերժ Սարգսյանին հարցաքննել են, ՀՀԿ-ի մամուլի խոսնակը հանգիստ կարող է ասել, որ հարցաքննել են, որովհետև շատ բնական է, որ պիտի հարցաքննեին:

Սերժ Սարգսյանն այդ ժամանակ շատ լուրջ պաշտոնի էր. եղել է ՀՀ վարչապետ և այդ օրերի գործընթացները, տեղաշարժերը, տեղակայումներն առանց վարչապետի հրահանգի չէին կարող լինել: 

 Առանց նախագահի էլ հրահանգներ չեն լինում: Գլխավոր հրահանգ տվողը նախագահն է, բացառված է բանակի տեղաշարժն առանց նախագահի: Բայց այդ տեղաշարժի համար բենզին է պետք, մարդկանց պահեստներից սնունդ է պետք մատակարարել, փողոցային խոհանոցներ չեն բերվել քաղաք, չէ՞:

Բայց այդ մարդիկ, ովքեր տեղակայված են եղել քաղաքում, օրը երեք անգամ զինվորին հասանելիքը սնվել են: Այս ամեն ինչն արվել է կառավարության մակարդակով, պաշտպանության նախարարը կառավարության անդամ է, և վարչապետն այդ հարցերից չի կարող տեղյակ չլինել կամ այդ հրահանգներից անմասն լինել:

Պիտի կանչեն, հարցաքննեն։ Ս.Սարգսյանը կարող է իր փաստարկները բերել, ասել՝ ի՞նչ չափով է տեղյակ, ինքը հրահա՞նգ է կատարել, կո՞ղմ է եղել:», — հայտնել է  «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը factor.am-ի հետ զրույցում:

տեսանյութը՝   factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ