«Անսովոր Երևան, որի մասին ամեն երևանցի չի պատմի». Լապշինը ներկայացրել է Երևանի հայտնի ու ոչ այնքան հայտնի կառույցները

Հայտնի բլոգերը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, իր բլոգում ներկայացրել է «Անսովոր Երևան, որի մասին ամեն երևանցի չի պատմի» հոդվածը՝ անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքում գտնվող հայտնի ու ոչ այնքան հայտնի մի շարք ճարտարապետական կառույցների, որոնցից մի քանիսը հաճախ մնում են երկիր այցելող զբոսաշրջիկների ուշադրությունից դուրս:

«Երեկ մենք անցանք Երևանի զգալի մասով՝ լուսանկարելով ինչպես խորհրդային մոդեռնիզմի ծրագրային շինություններ, այնպես էլ պակաս հայտնի բաներ:

Դրանցից շատերը դժվարհասանելի վայրերում են ու ոչ այնքան լավ վիճակում:

Որոշ վայրերում ամայացումն ու (շենքերի) քանդված վիճակը տխրեցնում է:

 

 

Ամեն դեպքում՝ ուտոպիական ռոմանտիկայով և անշրջելի հմայքով լի ճարտարապետությունը շատ հետաքրքիր է», — նշել է բլոգերը:

 

Նա նաև ավելացրեց, որ Երևանը կարող էր դառնալ Անդրկովկասի ամենահրաշալի քաղաքը, սակայն մինչ օրս տնտեսական ու քաղաքական մի շարք հանգամանքներ խանգարել են դրան, ինչի պատճառով շատ նախագծեր կիսատ են մնացել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ