«Ուզեցել են գան, ինձ տանից տանեն». Վալերիյ Օսիպյանը նոր՝ սկանդալային մանրամասներ է բացահայտել

Վալերի Օսիպյանի պնդմամբ՝ մինչ ՊՊԾ գունդ գրավելը «Սասնա ծռեր» խմբի անդամները նախապատրաստական աշխատանքներ են կատարել:

Այս մասին այսօր նա հայտարարեց դատարանում՝ հարցաքննության ժամանակ՝ հավելելով.

«Այնպես չի, որ միանգամից եկել եւ գունդ են մտել, ոնց հասկացա՝ նախապատրաստական աշխատանքները Մխիթարն էր կոորդինացնում»:

Նա ասաց, որ տարբեր ժամերին հետեւել են գնդի շարժին, ըստ նրա՝ աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե Սարի թաղից նայեն գնդին, ոնց որ ափսեի մեջ լինի:

Այնտեղից (նկատի ունի Սարի թաղից) շարժը ով գնաց, ով եկավ, ռեժիմը, գրաֆիկը տեսել են: Նախապատրաստական աշխատանքները նաեւ կայացել են նրանում, որ ուզեցել են ինձ գան տանից տանեն, իմ հասցեն ճշտել էին, գիտեին, տուն, դուռ, լուսամուտ, հարեւան, ում հետ եմ բնակվում եւ այլն:

Երբ ինձ տեսան գնդում ուրախացան, ասացին՝ ինքն իրա ոտքով եկավ: Երբ ես հարցրի, թե ինչու պետք է մինչ գնդի գրավումը գայիք իմ հետեւից, ինձ ասացին՝ ամենաճանաչված ոստիկաններից եք, այսինքն՝ իմ միջոցով փորձեին մուտք գործել գունդ»,- մանրամասնեց ՀՀ ոստիկանապետը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հարցին, թե այդ տեղեկությունները դուք որտեղի՞ց եք իմացել՝ Օսիպյանը պատասխանեց, որ տեղեկացել է պատանդ գտնվելու ժամանակ

Վարուժան Ավետիսյանի ճշտող հարցին՝ այսինքն, այդ տեղեկությունները գնդի տարածքո՞ւմ եք իմացել, Օսիպյանը դրական պատասխան տվեց: Ավետիսյանի հարցին՝ տրամաբանակա՞ն եք համարում, որ գործը դեռ չավարտած՝ ապստամբները ձեզ նստեին պատմեին, Օսիպյանը չպատասխանեց, քանի որ դատարանը սույն հարցը հանեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ