«Մեռավ էդ տականքների երկիրը». Արտաշ Ասատրյանը կոչ է արել համայն հայությանը

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ հայտնի երգիչ Արտաշ Ասատրյանը՝ Արամ Ասատրյանի որդին, կոչով դիմում է համայն հայությանը:

«Որդ էլ գաք Հայաստան, գալու ենք դիմավորենք, ձեզի տեր ըլնենք, թիկունք ըլնենք …

Մեռավ էդ տականքների երկիրը: Մեր սուրբ երկիրը, որ տականքների ձեռն էր, մեռավ …»,-ասել է հայտնի երգիչը տեսաուղերձում:

Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանը հայ երգիչ, երգահան, գուսան և կոմպոզիտոր էր: Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։

Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։

1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

Արամ Ասատրյանը ունեցել է երեք զավակ և մեկ դուստր։

  • Արտաշես Ասատրյան
  • Տիգրան Ասատրյան
  • Սեդրակ Ասատրյան (վախճանվել է)
  • Զվարթ Ասատրյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ