Շրջագայե՞նք մարդու օրգանիզմում։Նիդերլանդներում բացվել է թանգարան, որտեղ այցելուները կարող են շրջել մարդու օրգանիզմում

Միայն ֆանտաստիկ ֆիլմերում ու մուլտֆիլմերում չէ, որ հնարավորություն է ընձեռվում հայտնվել մարդու օրգանիզմի ներսում: Նիդերլանդներում գործում է մարդու օրգանիզմը պատկերող թանգարանային համալիր, որտեղ մարդիկ մուտք գործելիս միանգամից հայտնվում են մարդու օրգանիզմի մեջ, և ամեն ինչ այնքան իրական է, որ կարծես թե ճանապարհորդում ես հսկայի օրգանիզմում:

 

Թանգարանը գտնվում է Նիդերլանդների մայրքաղաք Ամստերդամից ոչ հեռու գտնվող Լեյդեն քաղաքում:

Թանգարանի ներսում կան հատուկ շարժասանդուղքներ և վերելակներ՝ մարդու օրգան համակարգերով հարամարավետ շրջելու համար: Թանգարան-օրգանիզմի ներսում ամեն համակարգ կարծես մեկ ամբողջական սենյակ լինի:

Յուրաքանչյուր ներքին օրգան այնքան իրական է պատկերված, որ նույնիսկ սարսափեցնում է:Այս ամենի հետ մեկտեղ օրգան համակարգերի աշխատանքը ներկայացվում է ամեն կողմում փակցված էկրաններին: Մարդիկ փաստացի իրենց  իրենց զգում են տվյալ օրգանիզմի ներսում:

Թանգարանի կառուցման գաղափարի և ճարտապետական լուծումների ու ճշգրտության վրա ծախսվել է շուրջ 12 տարի, իսկ բուն կառուցումը տևել է 2 տարի և արժեցել ավելի քան 30 մլն դոլար:

Spread the love
  •   
  •   
  •