Ոճափոխված Լուիզա Ղամբարյանը պարզապես անճանաչելի է դարձել. Իսկ Դուք նրան այսպիսին կպատկերացնեի՞ք

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը նկարահանվել է Լիանա Սարգսյանի նորաձևության տան` ElSi–ի նոր ֆոտոշարքում, որտեղ ներկայացել է իր համար փոքր–ինչ անսովոր կերպարով։

 

Դերասանուհին նկատեց, որ ֆոտոշարքում նույն կինն է, սակայն կերպարները շատ են տարբերվում մեկը մյուսից.«Շատ եմ սիրում շրջազգեստներ, կրունկներ։ Սա ինձ համար ամենագեղեցիկ և կանացի ոճն է, սակայն մասնագիտության բերումով հաճախ բարձրակրունկներով, նեղ, պինդ գրկող հագուստներով եմ, որոնցից ժամանակ առ ժամանակ հոգնում եմ։ Սպորտային հագուստով ավելի հանգիստ եմ զգում ինձ։ Առօրյայում նախընտրում եմ մարզակոշիկներ, ջինսեր, համադրված մեղմ գույնի բլուզով։ Ես նախընտրում եմ հարմարավետություն, որպեսզի ինձ ազատ զգամ»,– ասաց դերասանուհին։

 

Անձնական առիթների դեպքում Լուիզան ինքնուրույն է ընտրում իր զգեստները, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է խորհուրդներ ընդունել մասնագետից։ «Կարծես թե, ինքս ինձ ճանաչում եմ այնքան, որ ապահովեմ առօրյա տեսքս։ Սակայն եթե զգամ նկարչի աչքի կարիք, առանց վարանելու կդիմեմ մասնագետի։ Նախագծերում, որտեղ աշխատել եմ, եղել է համապատասխան մասնագետ»,– ասաց նա։Դերասանուհու դուստրը ևս արդեն խորհուրդներ է տալիս նրան։ Նա ցանկանում է մայրիկին ավելի վառ գույների մեջ տեսնել. «Գաբին ասում է` այդքան մեղմ, շատ պասիվ մի եղիր և գոտեպնդում է ինձ, երբ զգեստապահարանս համալրում եմ վառ երանգով, օգտագործում եմ ակտիվ աքսեսուարներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ