Բրիտանուհի Լորեն Նոուլզը ուռուցքային հիվանդությունն, ավելի քան 2 ամիս, ընդունել է որպես հղիություն:Ողջ ընթացքում 27-ամյա կինն այնպիսի տեսք եւ զգացողություն է ունեցել, կարծես իսկապես երեխայի է սպասել:
Լորեն Նոուլզը շատ է ուրախացել, երբ հղիության թեստը դրական արդյունք է ունեցել: Աղջիկը ՈւՁ հետազոտության է գնացել, եւ բժիշկները նրան ասել են, որ իր մոտ մոլեկուլային հղիություն է. որովայնում ոչ թե պտուղ է զարգանում, այլ ուռուցք:
«Երեք ամիս անց ինձ մոտ արյունահոսություն սկսվեց եւ այնպես ստացվեց, որ ես «ծննդաբերեցի» իմ ուռուցքը հենց հիվանդանոցի զուգարանում: Անտանելի ցավոտ էր, քանի որ այդ աղբն իմ միջից դուրս եկավ, եւ ես կարող եմ հանգիստ ապրել», — պատմել է Լորեն Նոուլզը:
Բժիշկները նրան զգուշացրել էին, որ պատահածից հետո իրեն դժվար կլինի հղիանալ, բայց Լորենին հաջողվել է դա անել: Մեկ տարի անց նա երեխա է ունեցել եւ անվանել Ինդի: Ըստ նրա՝ ինքը վախեցել է, որ պտղի հետ կարող է ինչ-որ բան պատահել: Աղջիկը 5 շաբաթ շուտ է ծնվել, բայց միանգամայն առողջ է եղել: