«Տաքսի» ֆիլմի գլխավոր հերոս Սամի Նասերին կժամանի Երևան

Ֆրանսիական հայտնի «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը՝ Սամի Նասերին, ժամանելու է Հայաստան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանի K1 ֆեդերացիան: Դերասանը գալու է՝ MIX FIGHT 40 մրցաշարին ներկա գտնվելու:

Մրցաշարը կայանալու է փետրվարի 24-ին: Անցկացվելու է «Միկա» մարզահամալիրում:

Կանցկացվեն չեմպիոնական գոտու համար 3 մենամարտեր, որոնցից մեկին կմասնակցի խառը մենամարտերում Հայաստանի առաջատար մարզիկներից Դավիթ Խաչատրյանը:

 

Սամի Նասերին ծնվել է Փարիզում։ Մայրը ֆրանսուհի էր Նորմանդիայից, իսկ հայրը բերբերական կաբիլների ցեղից էր և Ֆրանսիա էր տեղափոխվել Ալժիրից` մինչ Ալժիրի անկախանալը:

Սամի Նասերին մեծացել է համեստ ապրող ընտանիքում` իր վեց եղբայրների և քույրերի հետ միասին։ Նրա եղբայրներից մեկը` Բիբի Նասերին, նույնպես դերասան է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ