Ազնավուրի որդին հայկական դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահին

«Ազնավուր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազվանուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայկական դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Համապատասխան գրառումն իր ֆեյսբուքյան էջում արել է Nouvelles d’Arménie թերթի ֆրանսահայ լրագրող և լուսանկարիչ Ժան Էքյանը՝ գրառմանը կից հրապարակելով նաև լուսանկար:

Դուդուկը կամ Ծիրանափողը, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում:

Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ): Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ