Իլոն Մասկի Neuralink ընկերությունը ցույց տվել է, թե ինչպես է չիպավորված կապիկը վիդեոխաղ խաղում

Միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերությունը կադրեր է ցույց է տվել, թե ինչպես է կապիկը չիպով ուղեղում պարզագույն վիդեոխաղ խաղում, փոխանցում է Reuters-ը:

Neuralink-ից 3 րոպեանոց տեսանյութում Փեյջեր անունով չիպավորված արու մակական խաղում Mind Pong վիդեոխաղը: Նա կառավարում է ջոյսթիքսը՝ պարզապես մտածելով ձեռքը վեր կամ վար շարժելու մասին:

«Neuralink-ի առաջին արտադրանքը կաթվածահար եղած մարդուն թույլ կտա գիտակցությամբ սմարթֆոնն ավելի արագ օգտագործել, քան բութ մատերով»,- գրել է Մասկը Twitter-ում:

Neuralink չիպի աշխատանքը հիմնված է ուղեղից էլեկտրական ազդանշանների ձայնագրման եւ դեկոդավորման վրա՝ ավելի քան 2000 էլեկտրոդների օգնությամբ, որոնք տեղադրվել են կապիկի մոտորային կեղեւի շրջանում, որոնք համակարգում են ձեռքից ձեռք շարժումները:

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտնել էր Neuralink չիպերի՝ խոզի ուղեղի մեջ հաջող տեղադրման մասին:

Շնորհանդեսը տեղի էր ունեցել ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ Մասկը հայտարարեց Neuralink նոր չիպերի պլանների մասին:

Մասկը հույս է հայտնել, որ մի օր սարքը կօգնի քվադրիպլեգիայով տառապող մարդկանց (չորս վերջույթների մասնակի կամ ամբողջական կաթվածահարություն) սմարթֆոններ օգտագործել, ինչպես նաեւ մասամբ օժտել ​​նրանց տելեպատիկ ունակություններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ