Ինչպես հայտնի է` ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանում հարցաքննվել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով ճանաչվել է տուժող:
Նա հայտարարեց իր դիրքորոշումը, թե իր գործընկերների մահվան համար պետք է յուրաքանչյուրը կրի իր պատիժը օրենքով սահմանված կարգով, ինչը բուռն ընդունվեց Սասնա ծռերի հարազատների կողմից` Ամոթ, ամոթ վանկարկումների ուղեկցությամբ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը Օսիպյանին առաջարկեց ներկայացնել գործի շրջանակներում այն ամենը, ինչ իրեն հայտնի է:
ՀՀ ոստիկանության պետը գործի շրջանակներում մանրամասն ներկայացրեց այդ օրերի իրադարձությունները:
ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։
7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:
Լարված իրավիճակ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ. Գևորգ Սաֆարյանն Օսիպյանին լակոտ անվանեց
Լարված իրավիճակ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ. Գևորգ Սաֆարյանն Օսիպյանին լակոտ անվանեց
Posted by Asekose on Wednesday, February 6, 2019