Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո` «First Time»

Սիրուշոն ծնվել 1987 թվականի հունվարի 7-ին Երևանում: Նրա հայրը՝ Հրաչյա Հարությունյանը անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, ՀՀ Ազգային արտիստ։ Մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է, ՀՀ վաստակավոր արտիստ։

Սիրուշոն իր առաջին մրցանակը ստացել է երեխա հասակում, ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ «Լուսաբաց» երգի համար. հայկական ժողովրդական երգ է, որը գրել է Կոմիտասը 20-րդ դարում:

Արդեն 7 տարեկանում Սիրուշոն սկսեց գրել երգի երաժշտություն և խոսքեր։ Առաջին ալբոմը՝ «Սիրուշո», թողարկեց 13 տարեկանում: 2004 թվականին Սիրուշոն ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը:

Ավելի ուշ անցել է դաշնամուրի դասեր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը գրազանց առաջադիմությամբ։

2005 թվականի ազգայի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Շերամը» ճանաչվեց տարվա ալբոմ, իսկ Սիրուշոն՝ տարվա լավագույն երգչուհի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ