Ճապոնիայում առաջին անգամ թոքի փոխպատվաստում են արել COVID-19-ով հիվանդացած կնոջը

Կիոտոյի համալսարանի բժիշկները հայտնել են, որ աշխարհում առաջին անգամ իրականացրել են թոքի մի հատվածի փոխպատվաստում պացիենտին, որն ունեցել է բարդացումներ COVID-19-ի հետևանքով առաջացած թոքաբորբից:
Այս մասին հայտնում է «NHK» հեռուստաընկերությունը:

Քանի որ կնոջ կյանքին վտանգ էր սպառնում, նրա ամուսինն ու որդին որոշել էին դոնոր դառնալ: 11 ժամ տևած վիրահատության արդյունքում նրանց թոքերից հատվածներ փոխպատվաստել են կնոջը:

Հիմա պացիենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների գնահատամամբ՝ իրավիճակի նորմալ ընթացքի պարագայում կինը կարող է 3 ամիս անց վերադառնալ բնականոն կյանքին:

Լրատվամիջոցը հայտնում է, որ պացիենտի ամուսնու և որդու ինքնազգացողությունը նորմալ է:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն տարի իրականացվում է թոքի 3400 փոխպատվաստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ