«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությանն այսօր ներկա է տուժող, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Իր ցուցմունքում Օսիպյանը որոշ մանրամասներ է ներկայացրել ՊՊԾ գնդի գրավման միջադեպից:
Իր ցուցմունքում Օսիպյանը որոշ մանրամասներ է ներկայացրել ՊՊԾ գնդի գրավման միջադեպից:
Նա պատմել է, որ «Սասնա ծռեր»-ի անդամները՝ պատանդ վերցնելով իրեն՝ սպառնացել են, ինքնաձիգով հարվածել, ուսադիրները պոկել.
«Հարվածներով, մտանք գունդ, անցակետով անցանք, ես նկատեցի, որ մի քանի համակագիչներ են սեղանին դրված, այդտեղ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը:
Ասում էր՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ»,- ասել է նախկին փոխոստիկանապետը՝ նշելով, որ ոչ մի կերպ բանակցությունները չէին ստացվում:
Ցուցմունք տալու ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին փորձել է ինչ-որ բան ասել, որը չի լսվել ապակիներից այն կողմ: Օսիպյանի հարցին, թե ինչ է ուզում ասել, Սմբատը կրկին ինչ-որ բան է ասել, ինչից հետո Վ. Օսիպյանը պատասխանել է. «Որևէ մեկը չփորձի որևէ բան ասել»:
Գևորգ Սաֆարյանը, որը ներկա է եղել դատավարությանը, արձագանքել է ոստիկանապետին՝ ասելով.
«Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Ինչից հետո լարված վիճակ է ստեղծվել դահլիճում:
Դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրելով ներկաներին՝ նշել է, որ կարգը խախտելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով:
Լարված իրավիճակ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ. Գևորգ Սաֆարյանն Օսիպյանին լակոտ անվանեց
Լարված իրավիճակ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ. Գևորգ Սաֆարյանն Օսիպյանին լակոտ անվանեց
Posted by Asekose on Wednesday, February 6, 2019