Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը նոր «վերսալյան պալատ» է կառուցում Վահագնի թաղամասում»

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում ասաց, որ իրենց իշխանությունը ժողովրդավարական մեխանիզմների համար է եկել.

«Նախկինում հիշո՞ւմ եք՝ ԱԺ-ի մոտ ախրաննիկներն ավելի շատ էին, քան թե բուն պատգամավորները: Այսօր նրանք չկան, ցնդել են օդ, բայց իրենք կարոտել են դրան: Ասում են՝ առանց իշխանության ո՞նց կարող ենք ապրել, փողերը պրծնում է»:

Հարցին, թե ձեր իշխանությանը Ռոբերտ Քոչարյանը վտանգ ներկայացնո՞ւմ է, որովհետեւ ամեն անգամ, երբ Քոչարյանն ասում է՝ հաղթելու եմ, կրելու եմ, ասում են՝ ձեր իշխանության ներկայացուցիչները հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, այդպե՞ս է, թե՞ այդպես չէ՝ նա պատասխանեց.

«Մեկը ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է՝ ես կրելու եմ, թե ինչ է կրելու, դա ինքը գիտի, բայց որ մեր ժողովուրդն իրեն մերժել է հավերժ՝ դա հաշվի առեք: Մերժված վիճակից կրելու վիճակ անցում չկա»:

Դիտարկմանը, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանին է մերժել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին՝ Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ի՞նչ եք ասում: Մերժել են երկուսին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ