Ախալցխայում «Astrazeneca»-ով պատվաստվելուց հետո մահացած բուժքրոջ գործով անցնող մեղադրյալների համար սահմանվել է 3000-ական լարի գրավ

Հետաքննությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ մեղադրվող Ախալցխայի «Իմեդի» կլինիկայի երկու բժիշկների և մեկ բուժքրոջ նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը կիրառել է 3000-ական լարի գրավ: Նրանց մեղադրանք էառաջադրվել իրենց գործընկերուհու Մեգա Բաքրաձեի մահվան գործով։

Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակի բավարարել է դատախազության միջնորդությունը:Գործը հետաքննվել է որպես «անզգուշությամբ պատճառած մահ»հատկանիշներով:

Մարտի 18-ին 27-ամյա հիվանդանոցի բուժքույր Մեգի Բակրաձեն «Astrazeneca»-ով պատվաստվելուց կես ժամ անց ընկել էր կոմայի մեջ և մի քանի ժամ անց մահացել՝ գիտակցության չգալով:

Նախնական հետաքննության ժամանակ մեղադրվող բժիշկն ու 2 բուժքույրերը սխալ տեղեկություն էին տվել հետաքննությանը: Հետաքննության ընթացքում փոխել էին ցուցմունքն ու խոստովանել ,որ որևէ օգնություն չէին ցուցաբերել ինքնազգացողությունը վատացած գործընկերուհուն:

Հետաքննությունը պարզել է, որ իմունիզացիայից հետո Մեգա Բաքրաձեի նկատմամբ ոչ մի դեղամիջոց չի կիրառվել, ավելին, ոչ միայն օգնություն չի ցուցաբերվել, այլ բժշկուհին հիվանդասենյակում չի եղել ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ