Շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ լուրջ լինի. ավարտական կառույցի շենքին կարծես գրված լինի՝ «պետական շինարարություն»:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պետական շինարարության մասին մեր ընկալումները երկար տարիներ չեն փոխվում. «Որ պետական շինարարություն է, կարող է մի քիչ ծուռ լինի, մի քիչ գույնը էն չլինի, որակն էն չլինի:
Դե պետական շինարարություն է, էլի: Բայց երբ որ սեփական շինարարություն է, ամեն անկյունը ծյունինգ արած է: Հա, դե դպրոց ա, մեկ է՝ երեխեքը քանդելու են:
Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է պետական շինարարության որակի վերաբերյալ ընկալումը փոխել: