Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունը չստացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց

Կառավարության ապրիլի 8-ի նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում վարորդական իրավունքի համար հանձնվող քննությունների կարգում:

Ըստ այդմ, տեսական քննությունը դրական չհանձնած անձը, ներկայացնելով սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը, կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց:

Գործնական քննությունը դրական չհանձնած անձը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնելով սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերը` կարող է կրկին մասնակցել գործնական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործնական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց։

Այսինքն՝ 1-ին անգամ տեսական/գործնական քննությունը բացասական ստանալու դեպքում հաջորդ քննությանը (տեսական կամ գործնական) կարող եք մասնակցել ոչ շուտ, քան 7 օր, իսկ 2-րդ անգամ բացասական ստանալու դեպքում (տեսական կամ գործնական քննությունը)՝ ոչ շուտ քան, 1 ամիս անց։

Որոշումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ