ՌԴ-ում՝ Ուկրաինայի սահմանից 170 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է նոր ռազմական ճամբար

Ինչպես հայտնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը, հակամարտությունների հետախուզական խմբի ռուս հետաքննիչների կողմից հայտնաբերվել է նոր ռազմական ճամբար՝ ծանր սարքավորումներով ու տանկերով։ Ճամբարը հայտնաբերվել է Վորոնեժի շրջանում՝ Ուկրաինայի սահմանից 170 կմ հեռավորության վրա։

Հետաքննիչների ղեկավար Ռուսլան Լևիևի խոսքով՝ ճամբարը հայտնաբերվել է տեղի բնակիչների կողմից արված տեսագրությունների միջոցով: Բացի ռազմական տեխնիկայից, ճամբարում կա նաև խոհանոց և դաշտային հիվանդանոց

«Չի բացառվում, որ մարշ-նետում կատարվի մեկ օրվա ընթացքում»,- նշել է Լևիևը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •