Անհայտ անձինք «Նոր Զովք» սուպերմարկետներից գողացել են «Իզի Փեյ» վճարային տերմինալները

Ապրիլի 7-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի տագնապային ազդանշանը միացել է։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 02։55-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի շերտավարագույրները բացել են և այնտեղից գողացել «Իզի Փեյ» վճարային տերմինալը։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վճարային տերմինալը վնասված և թալանված վիճակում հայտնաբերել են Արգավանդ գյուղի կենտրոնական 2-րդ փողոցում։

Ապրիլի 7-ին ժամը 05։30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դերենիկ Հունանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով Արշակունյաց պողոտա 54/49 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գողացել են «Իզի Փեյ»-ի հաշվարկային տերմինալը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ