ԱՀ նախագահն Իգոր Մուրադյանի և Վիգեն Շիրինյանի հարազատներին «Ոսկե Արծիվ» շքանշան է հանձնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

ԱՀ պետական բարձրագույն պարգևին Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանն արժանացել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի ավանդի ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախյան շարժման ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է ինչպես փայլուն հաղթանակներ, այնպես էլ ծանր փորձություններ, սակայն շարունակել է իր պայքարը՝ հանուն հուսալի ապագայի կերտման։ Նախագահը շեշտել է, որ այսօր էլ մենք հավատարիմ ենք Շարժման գաղափարներին ու արժեքներին և անելու ենք հնարավորը մեր համազգային նպատակներին հասնելու համար:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •