Թուրքիայի բանակի նախկին սպաները ցմահ ազատազրկման են դատապարտվել հերթական դատավարության ընթացքում

Թուրքական բանակի 22 նախկին բարձրաստիճան սպաներ զանգվածային դատավարության ընթացքում դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 2016 թ.-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով։ BBC-ի փոխանցմամբ՝ նրանց շարքում են նաև 2 սպաները, որոնք գրոհել էին հանրային հեռուստաընկերության շենքը և ուղիղ եթերում հայտարարել հեղաշրջման մասին։

Տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել հեղաշրջման փորձից հետո, որի ընթացքում 251 քաղաքացի էր մահացել։ Հեղաշրջման փորձից ի վեր 289 դատավարություն է տեղի ունեցել, որոնց ընթացքում ցմահ ազատազրկման է դատապարտվել շուրջ 2500 մարդ։

Ի դեպ, օրեր առաջ, երբ թուրք պաշտոնաթող 104 ծովակալներ նամակ ստորագրեցին՝ քննադատելով Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկած Ստամբուլի ջրանցքի նախագիծը, նրանցից տասը ձերբակալվեցին նույնպիսի մեղադրանքներով, ինչպիսիք առաջադրվել են հեղաշրջման փորձի մասնակիցներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ