Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում․ 6 անչափահաս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել

ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրը նշում է, որ մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել 6 անչափահաս, ովքեր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ