Եգիպտական բուրգերի մասին 1000-ամյակների սուտը բացահայտված է

Գիզայի բուրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة‎‎), հնավայր է, որ գտնվում է Գիզայի սարահարթում՝ Կահիրե քաղաքի արվարձանում։ Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ սֆինքսի հսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների գյուղը և արդյունաբերական համալիրը:

Այն գտնվում է Արևմտյան անապատում՝ Նեղոս գետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝ Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես դեպի հարավ-արևմուտք:

Բուրգերը, որոնք Արևմուտքի պատկերացման մեջ սովորաբար պատմականորեն ընկալվում են որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշը, ժողովրդականացվել են հելենիստական ժամանակահատվածում, երբ Մեծ բուրգը Անտիպատեր Սիդոնցու կողմից ներառվեց աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում: Այն յոթ հրաշալիքներից ամենահինն է և միակը, որ կանգուն է մնացել առ այսօր:

Գիզայի բուրգերը բաղկացած են Գիզայի Մեծ բուրգից (հայտնի է նաև Քեոփսի կամ Խուֆուի բուրգ՝ կառուցված մոտ մ.թ.ա. 2560-2540 թթ), Քեֆրենի ավելի փոքր բուրգը, որ գտնվում է մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք և ավելի փոքր չափսերով Միկերինի բուրգը՝ մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք:

Մեծ սֆինքսը գտնվում է համալիրի արևելյան կողմում: Եգիպտագետները համաձանում են, որ Մեծ սֆինքսի գլուխը պատկերում է Քեֆրեն փարավոնի գլուխը: Բացի այս հիմնական հուշարձաններից տարածքում կան նաև մի քանի ավելի փոքր արբանյակային շինություններ, որոնք հայտնի են թագուհիների բուրգեր անվամբ, դեպի բուրգեր տանող ուղիներ և հովտային բուրգեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ