Սիլվա Հակոբյանը հայտնել է, թե երբ է պատրաստվում մայր դառնալ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով երեխայի է սպասում, հայտնել է, թե երբ է մայր դառնալու։ Երգչուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատաասխանել է հետեւորդների հարցերին։ Ի պատասխան դրանցից մեկի, թե երբ է պատրաստվում մայրանալ, երգչուհին նշել է. «Առաջ Աստված։ Օգոստոս ամսին»։

Երգչուհուն հարցրել են նաեւ՝ արդյոք մայրանալուց հետո կշարունակի երգել, Սիլվա Հակոբյանը գրել է. «Իսկ ո՞վ է ասել, որ ես երբեւէ կդադարեմ երգել։ Իհարկե կշարունակեմ»։

2006 թվականին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ, որի համար պայքարում էին ավելի քան 2000 մասնակից և BBC-ի վարկանշային աղյուսակի համաձայն դառնում է աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին։

Երգչուհու պրոդյուսերը հայրն է՝ Հակոբ Հակոբյանը, երգերը հիմնականում գործիքավորում է եղբայրը՝ Էդգար Հակոբյանը, իսկ երգահանը քույրն է՝ Մանե Հակոբյանը, երգերը հիմնականում ձայնագրվում են ընտանիքի ստուդիայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ