Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր լուսանկարներով ու տեսանյութերով։
Մոդելը, ով չի վախենում քննադատությունից եւ իր արտաքինի վերաբերյալ քննարկումներից, նոր հոլովակ է հրապարակել։ Լիլի Մորտոն դրանում կարմիր փայլուն տոպ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։
Մորտոյի դիմահարդարումը հագուստի երանգներով է։ Մեկնաբանություններում մոդելն առաջարկել է շարունակել միտքը՝ «Ես սիրում եմ…»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մոդելը Instagram-ում լուսանկար էր հրապարակել՝ ներկայանալով վառ կերպարով՝ կարճ կապույտ զգեստ, որը խորը լանջաբացվածք ունի եւ ցուցադրում է մարմինը։ Կերպարն ամբողջացնում են երկարաճիտ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ «Օրվա լուսանկարը»,- մեկնաբանություններում գրել էր Մորտոն։