Թիվ, քերականական կարգ, դրսևորվում է գոյականական, դերանվանական ու բայական համակարգերում, հին հայերենում` նաև ածականների ու թվականների մեջ։
Ժամանակակից հայերենում ունի երկու դրսևորում` եզակի թիվ և հոգնակի թիվ։ Գրաբարում, միջին գրական հայերենում, ինչպես նաև որոշ բարբառներում պահպանվում են նաև երկակի թվի հետքեր։Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա։ Սովորաբար այն բառի ուղիղ ձևն է։
Եզակին բազմանշանակ է, այն ցույց է տալիս ոչ միայն մեկ առարկա, այլև տվյալ տեսակի առարկաներից յուրաքանչյուրի քանակային հարաբերությունը, նրանց այս կամ այն խումբը։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ