ԹԵՍՏ. Միայն լուսանկարով կգուշակե՞ք գործիքը

Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի[1]։ Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.։

Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։

Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ։ Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ։

Դուդուկի հայ վարպետները բազմաթիվ են՝ Կարապետ Եղոյան, Մարգար Մարգարյան, Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Խաչիկ Խաչատրյան, Ջիվան Գասպարյան, Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, Մկրտիչ Մալխասյան, Գագիկ Գյուրջյան, Գևորգ Դաբաղյան, Վաչե Շարաֆյան, Նորայր Ժամհարյան, Կամո Սեյրանյան, Գևորգ Կարապետյան, Սարգիս Դավթյան և ուրիշներ։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •