Գասպարյան Վովան բռնել տվեց Սերժին

Hayeli.am-ի տեղեկություններով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ։ Վերջինիս երկու անգամ նույնիսկ հարցաքննության են կանչել։

Վովա Գասպարյանին մեղադրում են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին կեղծ անձնագիր տրամադրելու մեջ, այս գործի շրջանակներում նա իրավապահներին փոխանցել է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է դա արել։

Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը  (սեպտեմբերի 9, 1958, Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ռազմական գործիչ է, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ (2017), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր /1990-1995 թթ-ին/։

2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ