Գաղտնիք չէ, որ պատգամավորները հեռանալիս իրենց հետ տանում են իրենց անձնական իրերը կամ այն կահույքը, որոնք ձեռք էին բերել սեփական միջոցներով:
Նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սենյակը բաժին է հասել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Սենյակը կազմված է երկու մասից։
Սամվել Ալեքսանյանը հանդիսանում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ։ 2003-2007 թթ.-ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։