Սևակ Խանաղյանը հրապարակել է նոր երգի տեսահոլովակը

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Առանց քեզ այնպես չէ» («Без тебя не так») երգի հոլովակը, որի ռեժիսորն Արա Ղազարյանն է:

Երգի բառերի հեղինակը Սևակ Խանաղյանն է, իսկ երաժշտությունը նա գրել է՝ համագործակցելով Լևան Բրաունի հետ:

Հեղինակ-կատարողՍևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր՝ ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ