ԱԺ պատգամավորի դստեր Mercedes-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա եղել է խմած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 5-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 01 AP 010 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Սայաթ-Նովա փողոցից, որի վարորդը եղել է Անի Զուրաբյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս տևական ժամանակ հրաժարվել է ճանապարհային ոստիկաններին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել։

Ի վերջո, նա ներկայացրել է վարորդական իրավունքի վկայականը։ Պարզվել է, որ այն ժամկետանց է եղել եւ, ի վերջո, համաձայնվել է անցնել սթափության փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար տեսուչի կողմից նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել։ Աղբյուրը հայտնում է, որ Արարատ Զուրաբյանի դուստրն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ