«Իտալացի աղջկա երգի կարիքը չունենք». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ հիմնը փոխելու մասին

Օրհներգի փոփոխության իմ առաջարկն ընդամենը հանրային քննարկում ստեղծելու առիթ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Գործող օրհներգը, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության մեծ մասի սրտով չէ։

Այլ հարց է, որ մեկը Արամ Խաչատրյանինն է հավանում, օրինակ՝ ես, եւ դրա հիմնավորումները ունեմ, եթե պետք է կներկայացնեմ։ Մեկը Շառլ Ազնավուրի տարբերակն է առաջարկում, մեկը՝ Տիգրան Մանսուրյանի, բայց մի բան միանշանակ է. մենք կոնսենսուս՝ գործող օրհներգի հետ կապված, չունենք»,– նշեց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հաշվի առնելով բոլոր կարծիքները՝ ձգտում է գտնել միջանկյալ տարբերակ։ «Այսինքն, դա գործընթաց է, որ արդեն սկսել եմ։

Հենց վերջնական տարբերակի բերվի, ես դա հանրությանն ու ձեզ կներկայացնեմ։

Դա չի ենթադրում պետական, Ազգային ժողովի շենքի, կամ խմբակցության հետ գործառույթներ՝ բացի, էթիկայի եւ գործընկերության մթնոլորտից ելնելով, տեղյակ պահել եւ քննարկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ