Նաիրա Վահանի Զոհրաբյան (մայիսի 8, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, 2007 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2009թ.-ից ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2015 թ. մարտի 5-ից մինչև 2017 թ. փետրվարի 10-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։
- 1982 թ. — գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը
- 1982—1987 — սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։
- Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։
- Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։