Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր սկսվում է դեպի Էմիրատներ մեր շրջագայությունը, որտեղ ելույթ եմ ունենալու մի միջազգային նախագծի շրջանակներում ու ներկայացնելու եմ Հայաստանը:
Էմիրատներում շարունակելու ենք «Արմատ»-ի նկարահանումները,որի ընթացքում փորձելու ենք բացահայտել տեղի հայկական համայնքը, ծանոթանալու ենք նոր ու հետաքրքիր մարդկանց հետ:
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և տեղեկացրել, որ եղել է Դուբայի հյուպատոսարանում:
Ստորև ներկայացված լուսանկարում նա Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Սեյրան Կարապետյանի հետ է: