67-ամյա Լյուբով Ուսպենսկայան մեծացրել է հետույքը

Շանսոնյե Լյուբով Ուսպենսկայան մեծացրել է հետույքը և արդեն կարող է մրցել երիտասարդ աղջիկների հետ, գրում է Life.ru-ն:

Կայքի հաղորդմամբ` ի սկզբանե երգչուհուն մերժել են վիրահատել, քանի որ անալիզների պատասխաններն այնքան էլ լավ չեն եղել: Այնուամենայնիվ, Ուսպենսկայան հասել է իր ուզածին:

«Մենք փոքր-ինչ ձևափոխել ենք նրա հետույքը, քանի որ միևնույնն է` կան տարիքային փոփոխություններ: Կներեք, մարդը 67 տարեկան է», — «Ты не поверишь!» հաղորդման եթերում ասել է պլաստիկ վիրաբույժ Թիմուր Հայդարովը:

«Ես նրանց խնդրեցի լցնել իմ այդ մասը, քանի որ մի միջոցառման էի և ինձ ասացին` «Եթե գնաս R&B` այդպիսի *** այնտեղ չեն ընդունում»,- ասել է Ուսպենսկայան:

Վիրաբույժի խոսքով ՝ Ուսպենսկայան չի ցանկացել իմպլանտներ տեղադրել հետույքի մեջ: Փոխարենը «շանսոնի թագուհու» մեջ սրսկել են երկու լիտր սեփական ճարպից: Հետույքի ձևը մարզական է ստացվել: Բացի դա, նաև փոխարինել են նրա կրծքերի իմպլանտները և ձգել մաշկը:

Ուսպենսկայան փող չի խնայում վիրահատությունների վրա: Այսպիսով, հերթական վերափոխման վրա նա ծախսել է երկու միլիոն ռուբլի: «Շանսոնի թագուհին» ոչ միայն պատրաստվում է ուրախացնել երկրպագուներին իր նոր կառուցվածքով, այլ նաև պատրաստ է նորից ամուսնանալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ