Twitter-ի օգտատեր ճապոնուհին կիսվել է իր «աշխատանքի» յուրօրինակ փորձով, որը զարմացրել ու զայրացրել է երիտասարդ աղջկան:
Միյունա անունով ներկայացող օգտատերը գանգատվել է, որ համացանցի միջոցով իր ծառայությունները պատվիրած տղամարդը խնդրել է նրան օգնել տան տեղափոխության հարցերով՝ հավաքել իրերն ու մաքրել բնակարանը:
Ճապոնուհին նշել է, որ պատվերը ստանալու ժամանակ ոչինչ չի կասկածել ու դուրս է եկել պատվիրատուի մոտ գայթակղիչ վերնազգեստով: Մինչդեռ արդեն տանը նա հասկացել է, որ տղամարդը բոլորովին հետաքրքրված չէ այլ բնույթի ծառայություններով, նրան բոլորովին ուրիշ բանի համար է կանչել:
Միյունայի հրապարակմանը արձագանքած այլ օգտատեր կանայք նշել են, որ նույնպես նման տարօրինակ փորձ ունեցել են: Մեկնաբանություն թողած կանանցից մեկը հիշել է, թե ինչպես է ստիպված եղել հավաքել պատվիրատուի տունը, իսկ վերջում, երբ նրանք ազատ ժամանակ են ունեցել, տղամարդը նրան ճաշ է հյուրասիրել: